Իրան. Եթե պատժամիջոցները չվերացվեն, ՄԱԳԱՏԷ-ին տեղեկատվություն չի տրամադրվի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ մինչև հակաիրանական պատժամիջոցների չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ին որևէ տեսակի տեղեկատվություն չի տրամադրվի: Այս մասին գրում է Pars Today-ը։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քամալվանդին, անդրադառնալով Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև վերջերս կնքված համաձայնագրին, հավելել է.
«Գործակալության հետ համաձայնություն է ձեռք բերվել պատժամիջոցների չեղարկման և Իրանի՝ իր պարտավորություններին վերադառնալու կապակցությամբ, որի շրջանակներում, Իրանը երեք ամիս շարունակ, գործակալությանը տրամադրելու է որոշակի տեղեկատվություն: Սակայն ստուգման կամ արձանագրության հնարավորոթյուն, ՄԱԳԱՏԷ-ին չի տրամադրվելու»:
Քամալվանդին հայտարարել է, որ Իրանի իսլամական խորհրդարանի ընդունած «Պատժամիջոցների չեղարկման և Իրանի ժողովուրդի շահերը պաշտպանելու ռազմավարական գործողություն» օրենքը կիրառվելու է ամբողջությամբ:
Նա հավելել է. «Եթե պատժամիջոցները չեղարկվեն, մենք գործակալությանը կտրամադրենք այս ժամանակահատվածում պահված տեղեկատվությունը: Հակառակ դեպքում, երեք ամիս անց, տեղեկատվությունը կջնջվի տեսախցիկների հիշողությունից, և տեղեկատվության ձայնագրությունը կդադարեցվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան