«Իսկանդերի» անգործության մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց Փաշինյանը եզրակացրել է՝ իրեն ճիշտ չի զեկուցվել
ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս հարցը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ:
Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- ասել է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ վերջին հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց ռուսական «Իսկանդեր» համակարգերի «անարդյունավոտության» մասին, ասելով, թե «կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։
Այս հայտարարությանը և դրա ունեցած հետևանքներին շարունակում են արձագանքել ՌԴ քաղաքական գործիչները, ռազմական փորձագետները, լրագրողները։
«Իսկանդեր»-ի պատմության վերաբերյալ նախօրեին ռուսական Առաջին ալիքի ծավալուն ռեպորտաժում ասում է, որ «ի վերջո խոսքը նույնիսկ բարձրաստիճան քաղաքական գործչի ողջախոհության մասին չէ, այլ դպրոցական մաթեմատիկայի դասընթացից տարրական գիտելիքների»։
«Որպեսզի ասենք, որ «Իսկանդեր»-ի մարտագլխիկների միայն 10% -ն է պայթում, պետք է առնվազն 10 հրթիռ արձակվի, որպեսզի մեկը պայթի, իսկ ինը չպայթի: Հայաստանում կար «Իսկանդեր»-ի չորս հրթիռ: Եթե խոսենք այն մասին, որ իբր պայթել է արձակված հրթիռի 10% -ը, ապա դա, ընդհանուր առմամբ, լիակատար հիմարություն է: Հրթիռը կարող է պայթել կամ չպայթել: Այն չի կարող պայթել կեսով, մեկ երրորդով կամ 10%-ով», - բացատրում է Ռուսաստանի հրթիռահրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը զանգել է Պուտինին
- Ռուսական մամուլն արձագանքում է Փաշինյանի՝ «Իսկանդերի անգործունակության» մասին հայտարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին