2020 թ-ին սոցիալ-տնտեսական բոլոր հիմնական ցուցանիշներում անկում է արձանագրվել
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսի համեմատ նվազել է 7.5%-ով:
Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8%-ով, ծառայությունների ծավալը՝ 10.3 %-ով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 15.1%-ով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ սպառողական գների ինդեքսն աճել է 4.5 %-ով, արդյունաբերական ապրանքներինը՝ 5.5%-ով:
Հրապարակված տվյալներով, 2020 թվականի հունվարի համեմատ այս տարվա հունվարին եղել է ընդամենը երկու փոքր դրական ցուցանիշ՝ 0.8%-ով ավելացել են շինարարության, 2.2 %-ով՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։
Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ դիտարկված ժամանակահատվածում միջին ամսական աշխատավարձը Հայաստանում նվազել է 3.8%-ով, որից պետական հատվածում անկումը կազմել է 0.1%, իսկ ոչ պետականում՝ 4.4 %:
Արտաքին առևտրաշրջանառությունն էլ նվազել է 16.8 %-ով, որից արտահանումը՝ 11.3 %-ով, ներմուծումը՝ 20%-ով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում արձանագրվել է արևածաղկի բուսական յուղի 44.3% գնաճ. Վիճակագրական կոմիտե
- Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված ցուցանիշները, մեղմ ասած, արժանահավատ չեն. ՏԶՆԿ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին