Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կայունանա․Վալենտինա Մատվիենկո
Ռուսաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված է դրա շուտափույթ կայունացմամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Իհարկե, մենք մտահոգությամբ ենք հետևում այս ամենին: Եվ մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կայունանա: Սա կարևոր է հենց Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, իհարկե, կարևոր է նաև տարածաշրջանում կայունության համար»,-ասել է Մատվիենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին