Mediaport. Պապիկյանի հայրը պահանջել է կամ վճարել իր խանութի պարտքը, կամ մասնակցել հանրահավաքին
Թելագրամի Mediaport ալիքը գրում է.
«Սուրեն Պապիկյանի հայրը իր խանութից պարտքով սնունդ տարած ստեփանավանցիներից պահանեջել է կամ հենց այսօր վերադարձնել պարտքը, կամ գնալ Փաշինյանի վաղվա հանրահավաքին
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հորը պատկանող մսի խանութի հաճախորդներին ստիպում են մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին:
Ստեփանավանի Բաղրամյան փողոցի վրա գտնվող մսի խանութի հաճախորդներին, որոնք առանց գումար վճարելու միս են գնել (նիսյա), պարտադրում են կամ անմիջապես մարել իրենց պարտքերը, կամ վաղը մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Պապիկյանը հայրը խոստացել է լուծել տրանսպորտի հարցը։
Նշենք, որ խանութն աշխատացնում է անձամբ Սուրեն Պապիկյանի հայրը»։
Ի պատասխան այս հրապարակման Պապիկյանի մամուլի խոսնակը տարածել է հերքում՝ մասնավորապես նշելով. «Անհեթեթ հերյուրանք է, և արատավորում է մարդու ընտանիքի անդամի արժանապատվությունն ու բարի համբավը»։
Հարակից հրապարակումներ`
- «Կոնցեռն դիալոգ»-ը կօգնի հանրահավաքի չմասնակցելու համար գործատուի կողմից հետապնդումների ենթարկվող աշխատակիցներին
- Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան