Այս անգամ Նիկոլը վերջնականապես սպանելու է և՛ Հայաստանը և՛ հայերին, և՛ պետությունը, և՛ ժողովրդին. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում։
Առաջին մարտի 1-ը Նիկոլի գալուստն էր։ Առաջինով Նիկոլը սպանեց Հայաստանը և դրեց հիմքը, որով նույնիսկ սեփական ժողովրդի անվտանգության համար պետության ուժ կիրառելը ոճրագործություն է։ Այդ օրվանից մինչև այսօր, պետությունը՝ հանուն երկրի ու ժողովրդի, ուժ չի կիրառում՝ նույնիսկ օտարերկրյա թշնամիների դեմ։ Վերջին պատերազմը ձեզ ապացույց։
Երկրորդ մարտի 1-ը 2020-ին էր, երբ Նիկոլը իշխանության և ժողովրդի միջև ընտրեց աթոռը։ Հենց 2020-ին մարտին երթ արեց ու հայտարարեց, որ ՍԴ-ի դեմ պայքարն ավելի կարևոր է, քան ժողովրդի առողջությունը։ Այդ օրվանից սկսվեց կորոնավարակակիր 4000 մարդու սպանությունը։ Եվ եթե առաջին մարտի 1-ը պետության մահն էր, երկրորդը՝ ժողովրդինը։ Նիկոլը ցույց տվեց, որ ժողովրդի ֆիզիկական, առողջապահական ու սոցիալական խնդիրները բոլորովին կարևոր չեն։ Ավելին, դրանք կարելի է զոհել առանց խղճի խայթի ու որքան պետք է։ 2021-ին դա կրկնեց պատերազմում։ Զոհաբերեց 5000 մեր տղերքին՝ առանց աչքը թարթելու։
Այսօր երրորդ մարտի 1-ն է։ Առաջինից անցել է 13 տարի։ Նիկոլը կրկին անում է հանրահավաք։ Ի՞նչ է փոխվել։ Աներևակայելի շատ բան՝ չկա Ղարաբաղը, մարտի 1-ը դարձել է սոսկ քաղաքական գործիք, իսկ որոշ օլիգարխներ, որոնց Նիկոլը մեղադրում էր մարտի 1-ի համար, այսօր նրա համար ժողովուրդ են ապահովում հրապարակում։
Բայց Նիկոլի այս հանրահավաքը մյուսներից տարբերվում է. այս անգամ նա վերջնականապես սպանելու է և՛ Հայաստանը և՛ հայերին, և՛ պետությունը, և՛ ժողովրդին։ Որովհետև հիմա արդեն Նիկոլի գերնպատակը չափազանց պարզ է. Հայաստանը պետք է դառնա թուրքական վիլայեթ՝ առանց հայերի կամ թրքացած հայերով։ Քանի որ եթե չկան հայեր, չկա նաև Հայկական հարց։
Այլևս փաստ է. Օսմանյան կայսրությունը վերածնվում է։ Օսմանցիները վերադառնում են Կովկաս։ Ադրբեջանն արդեն Օսմանյան կայսրության մաս է։ Դա արվում է ի հեճուկս ռուսների, որ կանխվի Ռուսական կայսրության վերածնունդը։ Դա էլ իր հերթին ստեղծվում է ի հակակշիռ Օսմանյան կայսրության։
100 տարի անց ամեն ինչ նույնն է։ Ուղղակի երբեք ժամանակակից պատմության մեջ չի եղել հայ առաջնորդ, որին դեմ լինեն հայերը և կողմ՝ թուրքերն ու ադրբեջանցիները։
Նիկոլի հրաժարականը պահանջել են բոլոր հայկական կազմակերպությունները՝ բանակից մինչև ՀԲԸՄ, եկեղեցուց մինչև Քաջարան համայնք, շախմատիստներից մինչև գործարարներ։ Եվ կա երկու պետության ղեկավար, որ ատամներով պահում են Նիկոլին. Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Սրանից էլ պա՞րզ»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Մենք չենք հիշում Արարատ Միրզոյանի աթոռին նստած, հետո մահացած գտած տղային
- Միքայել Մինասյան. Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս
- Միքայել Մինասյան. Նիկոլի մղձավանջը շարունակվելու է
- Նա միշտ հիստերիկություն կանի, միշտ ստելու է. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան