Լեհ քաղաքական գործիչն Ալիևին առաջարկում է իրեն փոխանակել հայ ռազմագերիների հետ
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը, որը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից ակտիվ պայքար էր մղում՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները աշխարհին ներկայացնելով, Ալիևին առաջարկել է իրեն՝ հայ ռազմագերիների փոխարեն։
«Ես առաջարկում եմ ինձ՝ հայ ռազմագերիների դիմաց: Ես առաջարկն ուղարկել եմ նախագահ Ալիևին էլեկտրոնային փոստով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Բուչեկը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում ու հանդիպումներ ունենում։
Նամակում ասվում է․ «Հանուն հավիտենական ճշմարտության, հավատքի և ուրիշի հանդեպ սիրո, հանուն մարդասիրության՝ ես առաջարկում եմ նախագահին, որ ես՝ Թոմաշ Լեխ Բուչեկս, փոխանակվեմ հայ ռազմագերիների հետ, որոնք գերեվարվել են, խոշտանգվել Ադրբեջանում՝ նրանց անհապաղ ազատ արձակման պայմանով։ Նրանք 300-ից ավել են, որոնց անհամբեր սպասում են նրանց ընտանիքները»։
Հիշեցնենք, որ Բուչեկը հրապարակել է «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկը, որի առաջին օրինակն ուղարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև աշխարհի մի շարք առաջնորդների, այդ թվում Մակրոնին, Բայդենին։
I want to give myself up for Armenian prisoners of war. I sent offert to Aliyev email president Azerbaijan
Posted by Tomasz Lech Buczek on Sunday, February 28, 2021
Հարակից հրապարակումներ`
- Լեխ Բուչեկը հայ ռազմագերիների ու Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցով նամակ է հղել Ջո Բայդենին
- Լեխ Բուչեկն իր՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկն ուղարկել է Ալիևին
- Լեհ քաղաքական գործչին Ադրբեջանը 50 հազար դոլար է առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» չհրապարակելու դիմաց
- Լեհ քաղաքական գործիչը հանդիպելու է Հաագայի դատարանի փոխնախագահին՝ Ադրբեջանին տրիբունալի առաջ կանգնեցնելու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան