Ռուսաստանը հրաժարվել է Երևանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից
Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում ռուս-հայկական համալսարանի գործունեության ժամկետների վերաբերյալ 2015 թ. ստարագրված համաձայնագրից: Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», այդ որոշումը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում:
«Ընդունեք առաջարկը հայկական կողմին ուղարկել Ռուսաստանի Դաշնության ծանուցագիրը Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Երևանում ռուս-հայկական համալսարանի գործունեությանը պայմանագրի կողմ լինելուց հրաժարվելու մտադրության մասին»,- ասվում է փաստաթղթում:
Փետրվարի 8-ին ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության միջոցով պահանջում է, որ նա լքի իր պաշտոնը: Դարբինյանը կարծիք էր հայտնել, որ իր ու համալսարանի նկատմամբ վարչապետի թշնամական վերաբերմունքի պատճառներից մեկը Փաշինյանի իբր չթաքնված հակառուսական կեցվածքն է: Այս հայտարարությունից հետո ուսանողները և Ռուս-հայկական համալսարանի աշխատակիցները ակցիա անցկացրին`ի պաշտպանություն ռեկտորի: Հետո համալսարանում ստուգումներ սկսվեցին: