Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը
Այսօր Կոտայքի մարզում, ճանապարհային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը՝ Գրիգոր Վազգենի Տալյանը։
Լուրը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին Չարենցավանի ԲԿ-ի շտապ բժշկական օգնության ծառայությունից։
«Կանչեր գրանցվել են։ Երկու վթարի հետևանքով ունենք 4 վիրավոր և մեկ զոհ։ Մահացածը Գրիգորի Վազգենի Տալյանն է։ Վիրավորների վիճակը կայուն է»,- ասացին շտապօգնության ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 1-ին, ժամը 08։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ավտոմեքենան ընկել է ձորը։
Կոտայքի թեմը, անդրադառնալով ողբերգական թեմին, հայտարարություն է տարածել, որում նշված է. «Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 1֊ին, ժամը 8։30֊ի սահմաններում, Երևան ֊ Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։
Ավելի վաղ Panorama.am-ի տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչ իրավիճակ է Սևան-Երևան ավտոճանապարհին։ Մերկասառույցի հետևանքով մի քանի հատվածներում մեքենաները բախվել էին իրար, իսկ ճանապարհի այդ հատվածներում ավազի կամ աղի որևէ նշույլ չկար։ Միայն վթարներից հետո, 09.10-ի հատվածում նկատվեց ավազ շաղ տվող մեքենան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու