Քաղաքացիները պնդել են, որ իրենց ավտոբուսներով հավաքել ու բերել են հանրահավաքի
Հանրապետության հրապարակում, որտեղ մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը, մի շարք համայնքների բնակիչներ լրագրողների հետ զրույցում հաստատել են, որ իրենց ավտոբուսներով հավաքել ու բերել են հանրահավաքի, գրում է NEWS.am-ը։
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչը նշեց, որ ճանապարհը լավ էր, տրամադրությունը նույնպես. «Ավտոբուսները նորմալ գալիս են, ՃՈ-ն չի կանգնեցրել, մենք չենք հանդիպել։ Հավաքվել էինք Նոր Եդեսիայում, այնտեղից էլ եկել ենք»։
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից բնակիչն էլ իր հերթին նշեց, որ հաճույքով են եկել. «Եկել ենք Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից։ Լավ, հանգիստ եկել ենք։ Ով որ եկել է, եկել է մեծ հաճույքով, որ կանգնի մեր ընտրած թեկնածուի կողքին։ Ավտոբուսը հերթով տներից հավաքել է մեզ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը