Պատմության մեջ Իսրայելում ԱՄԷ-ի առաջին դեսպանը ժամանել է Թել Ավիվ
Արաբական Միացյալ Էմիրությունների՝ (ԱՄԷ) պատմության մեջ առաջին դեսպանն Իսրայելում այսօր ժամանել է Թել Ավիվ՝ իր պարտականությունները կատարելու համար: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:
Ավելի վաղ՝ փետրվարի 14-ին, Մուհամմեդ ալ-Հաջան երդվել էր որպես Իսրայելում ԱՄԷ դեսպան:
Հունվարի 24-ին Աբու Դաբիում պաշտոնապես բացվեց ԱՄԷ-ում Իսրայելի դեսպանությունը: Նույն օրը Էմիրության կառավարությունը հաստատեց Թել Ավիվում երկրի դեսպանության բացումը:
Անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի միջնորդությամբ, իսրայելական կողմը ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ խաղաղության փաստաթղթեր ստորագրեց: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները Թել Ավիվի մերձակա օդանավակայանում համաձայնագրեր կնքեցին ավիացիոն ծառայությունների, առանց վիզայի ճանապարհորդության, ներդրումների պաշտպանության և գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին: Իր հերթին, Պաղեստինը կտրականապես դեմ է արտահայտվել այդ համաձայնագրերին:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայել-ԱՄԷ պատմական գործարքով ԱՄՆ-ն F-35 կվաճառի ԱՄԷ-ին՝ առանց ռադարներից խուսափելու հնարավորության
- Իսրայելը և ԱՄԷ-ն հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պայմանագիրը կստորագրեն սեպտեմբերի 15-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու