Փաշինյանը հավաքել է հանրահավաք՝ ի պաշտպանություն թուրքական բանակի․ Ա․ Թևանյան
Այսօր շատ արտառոց բան է տեղի ունենում Երևանում։ Այս մասին Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում հայտարարեց շարժման խորհրդի անդամ Անդրանիկ Թևանյանը։
«Մարտի 1-ին տեղի է ունենում երկու հանրահավաք, որից մեկը տեղի է ունենում այստեղ՝ նպատակը հայոց ազգային բանակի կողքին կանգնել է։ Արտառոցն այս պատմության մեջ այն է, որ հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հավաքել է հանրահավաք՝ ի պաշտպանություն թուրքական բանակի։ Անամո՜թ․․․»,-իր ելույթում ասաց Թևանյանը՝ հավելելով․
« 2008 թ-ի մարտի 1-ին Փաշինյանի հրահրմամբ տեղի ունեցավ ոճրագործություն և ողբերգություն, որի արդյունքում 10 հայորդի մահացավ։ Դա նրա հայի արյան առաջին համտեսումն էր ։ Հետո այդ թիվը տասնապատկվեց, հարյուրապատկվեց, հազարապատկվեց և նա արդեն մոտ 10 000 հայորդու համար պատասխանատու է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան