««Մարտի 1-ի» գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց գործիքը»
Բաղրամյան պողոտայում ընթացող հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում Անդրանիկ Թևանյանը նաև մի շարք կարևոր հարցերի պատասխան տվեց, որն ըստ նրա, հետագայում կարող է դառնալ քրեական հատորների թեմա։ Մասնավորապես ՝ ո՞վ էր պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Ի՞նչ կապ կա Նիկոլ Փաշինյանի և Նաիրի Հունանյանի միջև։ Ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»-ի ոճրագործությունն ու սպանդը։ Ի՞նչ էր շահելու դրանից գլխավոր շահառուն։
«Տարածված տեսակետ կա, որ քաղաքականության մեջ կա անբորայականություն։ Այո, այդպիսի բան կա այն դեպքում, երբ քաղքականությամբ զբաղվում են անբարոյականները։ ՀՀ ծնունդը, Արցախի պետականությունը և հայոց ազգային բանակը ծնունդն են 88-ի շարժման ։ 88-ի շարժումն այս երեք հենասյուները ծնեց։ Անբարոյականությունը սկսեց այն բանից, երբ ղարաբաղյան շարժման միջոցով իշխանության հասած ոմանք հայտարարեցին, որ «Ղարաբաղը բեռ է», որ առանց Ղարաբաղը հանձնելու չենք կարող լավ ապրել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով է հնարավոր զարգացնել Հայաստանը ։ Դա ամենակատարյալ անբարոյականությունն էր, որի պատասխանը ցավոք չտրվեց։ Դա ծնեց «հոկտեմբերի 27»,-ասաց Թևանյանն ու շարունակեց․
«1998-ից հետո, մենք արխայն ընկնելով որպես հաղթող, ուշադրություն չդարձրեցինք, որ ՀՀ-ում ծնվեց թուրքական 5-րդ շարասյուն։ Առաջին հարվածը թուրքերը Հայաստանին և Արցախին տվեցին Նաիրի Հունանյանի ձեռքերով։ 1999 թ-ի «հոկտեմբերի 27-ի» հետևում , ես համոզված եմ կանգնած է Թուրքիան, որովհետև Նաիրի Հունանյանը , ամբողջ վերնախավի հետ էր հանդիպել։ Թուրքերի նպատակը Հայաստանում քաղաքական խժդժություններ ստեղծելն էր ։ Եվ ուշադրություն դարձրեք, «հոկտեմբերի 27»-ից հետո ովքեր էին ուզում վերցնել իշխանությունը, նրանք այսօր էլ պետական շենքերում են ՝ Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան և Նիկոլ։
Թուրքերը չդադարեցին իրենց գործունեությունը և 2008 թ-ին այդ ամեն ինչը հասավ գագաթնակետին։ Ես պնդում եմ ՝2008 թ-ի «Մարտի 1-ի» հետևում գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիոկ Փաշինյանը՝ նրանց գործիքը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հավաքել է հանրահավաք՝ ի պաշտպանություն թուրքական բանակի․ Ա․ Թևանյան
- Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը մեկնարկում է Բաղրամյան պողոտայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան