Նիկոլ Փաշինյանի հետ մենք ընտրությունների չենք գնալու․ Ա․ Վանեցյան
Իշխանությունը փողոցում գցված է, դա շատ վատ արտահայտություն է, բայց իրականությունն այդպես է: Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասած ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր չունի իշխանություն ՀՀ-ում: Ինքը չի կարող այսօր հրամաններ տալ նախարարություններին, գերատեսչություններին, նրան այլևս լուրջ չեն ընդունում, դա պետք է հասկանալ և շարժվել առաջ»,– ասաց նա:
Հարցին, թե ինչ տեղեկություն ունի այսօր Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հանդիպման մասին, Վանեցյանը նշեց. «Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գնացել է հիվանդատես, ըստ այլ տեղեկությունների՝ գնացել էր «ճնշելու» նախագահին, որ ստորագրեր Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման միջնորդությունը»:
Պատասխանելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու Փաշինյանի պատրաստակամությանը վերաբերող հարցին, Վանեցյանն ասաց․
«Մեր դիրքորոշումը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որից հետո պետք է գա ժամանակավոր կառավարություն և նոր միայն կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանի հետ մենք ընտրությունների չենք գնալու, քանի որ Հայաստանի համար այս դժվար իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ կազմակերպել խորհրդարանական ընտրություններ: Մեր ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել, իսկ այդ օրը շատ մոտ է»:
Հարակից հրապարակումներ`
- «Ազգ, բանակ, հաղթանակ». հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում․ ֆոտոշարք
- Քաղաքացիները պնդել են, որ իրենց ավտոբուսներով հավաքել ու բերել են հանրահավաքի
- Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կայունանա․Վալենտինա Մատվիենկո
- Գ.Շ. պետը և բազմաթիվ բարձրաստիճան սպաներ ստորագրել են Փաշինյանի և կառավարության հրաժարականի կոչը․Հ․ Ալումյան
- ««Մարտի 1-ի» գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց գործիքը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան