Թովմասյան. Խորհրդարանն ընտրի վարչապետի նոր թեկնածու ու ստիպի այս կառավարությանը հրաժարական տա
«Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը երկրում ստեղծված իրավիճակի լուծման հիմնական աղբյուներից մեկը համարում է խորհրդարանը:
«Մենք՝ որպես նորaստեղծ ուժ՝ երրորդ ուժ, առաջարկում ենք խորհրարանին վաղը մինչև 18:00-ին առաջադրեն վարչապետի նոր թեկնածու: Պետք է հավաքվեն, ընտրեն թեկնածու ու ստիպեն այս կառավարությանը հրաժարական տա: Դա կլինի այսօրվա մեր խնդիրների հանգուցալուծման ձևը: Եթե տեղի չունենա, ինձ թվում է, կբերի ավելի մեծ բախումների, որը մեր երկրի համար ցանկալի չէ»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Թովմասյանը:
Նա նշեց, որ, պատգամավորները, լինելով ժողովրդի ընտրյալները, պետք է հավաքվեն, քննարկեն ու կարողանան լուծել մեր երիկրի առաջ ծառացած խնդիրները:
«Իրենց ընտրած իշխանությունն է երկիրը հասցրել այս օրի: Դրա համար էլ պատգամավորները, հատկապես իշխանությունը ներկայացնողը, պետք է խնդրի լուծմանը հասնեն»,- ասաց Ա. Թովմասյանը:
Նա նշեց, որ երկրի համար առաջնայինն է՝ այս իշխանության հրաժարականն ու արտահերթ ընտրությունները:
Հարակից հրապարակումներ`
- Լինել համախմբված, հավաքվել Բաղրամյան պողոտայում. Արտակ Թովմասյան
- Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է իր ոչ պետականամետ մտածելակերպը. Թովմասյան
- Արտակ Թովմասյան. Ինչպիսի մշակույթ ունենանք, այդպիսին էլ կլինի մեր երկիրը
- Մեր տնտեսությունը փլուզման եզրին է, կասկածի տակ է մեր պետականությունը. Արտակ Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին