Մենք` իրար սիրողներս ու չսիրողներս, ունենք մեկ փոքր վիրավոր հայրենիք, որն ունի մեր կարիքը. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում քաղաքացիներին՝ այսօր ժամը 18.00-ին լինել Բաղրամյան փողոցում։
«Ժամը 18.00 լինելու եմ Բաղրամյան փողոցում: Խնդրում եմ գալ հանուն մեր բոլորի փրկության:
Մենք` իրար սիրողներս ու չսիրողներս, ունենք մեկ փոքր վիրավոր հայրենիք, որն ունի մեր կարիքը:
Նզովյալը այսօր մարդկանց տեռորի ենթարկելով տանում է հրապարակ: Համացանցը ողողված է ավտոբուսների ու վարչական ռեսուրսի մասին ապացույցներով: Միջազգային հանրությանը չես խաբի: Արմեն Սարգսյանին ու Օնիկ Գասպարյանին չես վախեցնի: Էլ ոչ ոքի չես խաբի: Այնտեղ ՀԱԶԱՐԱՎՈՐ մարդիկ են լինելու, ում շուրթերին լինելու է հայհոյանք ու անեծք դեպի հայրենավաճառը: Ուժի ցուցադրության հավաքը տապալվել է: Հազարները լինելու են այնտեղ ու նզովվեն նրան, ով իրենց հանցակից է դարձնում 44-օրյա մեծ մարդասպանության:
Երբեք չեմ ասել նման բան, բայց ես սիրում եմ այս երկիրը սիրող, թեկուզ` լուռ ու աննկատ սիրող բոլորիդ: Եկեք թույլ չտանք ատելության արքան կործանի բոլորիս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Լինել համախմբված, հավաքվել Բաղրամյան պողոտայում. Արտակ Թովմասյան
- Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 1-ի հանրահավաքը կկայանա ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա