Հիշո՞ւմ ես ոնց 2008 թ․ մարտի մեկին ժողովրդին թշնամացրիր, հանեցիր իրար դեմ ու թռար․ Ա․ Հովհաննիսյանը՝ Փաշինյանին
Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը հանրահավաքի ընթացքում ընթերցեց Փաշինանին ուղղված նամակը ՝ ակնկալելով ներկաների համաձայնությունը ՝ հրապարակել ՀՀ քաղաքացիների անունից։
«Բարև կասեի, եթե բարևի արժանի լինեիր։ Լսիր կապիտուլյանտ, գիտեմ, լավ չես, հիստերիայի մեջ ես, ենթադրում եմ գիշերները չես քնում։ Իսկ երբ գլուխդ բարձին է հանդիպում, վեր ես թռչում այն 7000 երեխու ձայնից, որ հանգչում են «Եռաբլուրում» ու քեզ այնտեղից ասում են՝ «դավաճան, մենք ապրել էինք ուզում»։
Դու այլևս երբեք լավ չես լինելու, դու լավ չես ապրելու, ալկոհոլի ու դեղերի ուղեկցությամբ գոյություն ես քարշ տալու։ Երկար ու ձիգ հոգեվարքի նման կյանք, որտեղ դու ու կինդ ձեր կյանքի ամեն օրը նզովք եք լսելու ։ Ամեն օր մի պայծառ երեխու աչքերի մեջ եք նայելու։ Ամեն օր հիշելու եք, որ երբ տեսախցիկի առաջ կապիկություն էիք անում Արծրունի ու Ազատություն ռադիոկայանի վարձկանների հետ, ասում էիք «գնում ենք նոր Սարդարապատ կերտելու», հենց այդ պահին հարյուրավոր զոհեր էինք մենք տալիս։ Քեզ մի փոքր բան է հաջողվել դու ու տերերդ հաջողացրեցիք մեզ թշնամացնել իրար՝ մեր հայրենակիցների հետ։ Իրար վիրավորում ենք, հայհոյում, անգամ մերժում։ Ախ, մերժել․․․ այդ բառը ոնց որ շատ ես սիրում չէ՞։ Իսկ կուզեի՞ր քեզ էլ մերժեին, բայց չասեին կապիտուլյանտ, դավաճան, անիծյալ, մարդասպան։ Բայց վատ լուր էլ ունեմ քեզ համար. դու մերժվել ես ոչ թե ադրբեջանաթուրքական վարձկանների , սորոսակնների ու նրանց ազղեցությամբ մոլորված ժողովրդի կողմից , դու մերժված ես հայ ժողովրդի լավագույն զավակների կողմից, հայ առաքելական եկեղեցու կողմից , ազգային բանակի կողմից, ՀՀ նախագահի կողմից»,- նշեց Հովհաննիսյանն ու շարունակեց․
«Հիմա Արմեն Սարգսյանը նորից պետք է մերժի մերժվածին, իսկ հետո հերթը Սահմանադրական դատարանին է, հետո՝ ԱԱԾ-ինը, հետո էլ՝ Ոստիկանությանը։Դու մերժվելու ես բոլորի կողմից։ Քո կրոնը դարձավ հայհոյանքը, իսկ սուտը ՝ հայրենիքդ»։
Արփինե Հովհաննիսյանի խոսքով ՝ Փաշինյանն այլ տարբերակ չունի, պետք է հեռանա։ Նա իր նամակում նաև անդրադարձել է «Մարտի 1-ի» դեպքին , որում տեսնում է նաև Փաշինյանի մեղքը․
«Այսօր մարտի մեկն է՝ քո բազմաթիվ հանցանքներից մեկի օրը։ Հիշո՞ւմ ես ոնց 2008 թ․ մարտի մեկին ժողովրդին թշնամացրիր, հանեցիր իրար դեմ ու թռար, ոնց որ միշտ ու էլի զոհեր տվեցիր»։
Հարակից հրապարակումներ`
- «Ազգ, բանակ, հաղթանակ». հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում․ ֆոտոշարք
- Քաղաքացիները պնդել են, որ իրենց ավտոբուսներով հավաքել ու բերել են հանրահավաքի
- Փաշինյանը հավաքել է հանրահավաք՝ ի պաշտպանություն թուրքական բանակի․ Ա․ Թևանյան
- Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը մեկնարկում է Բաղրամյան պողոտայում
- Անդրանիկ Թևանյան. Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան