Ես գտնում եմ, որ բանակը պետք է դուրս գա փողոց և վերցնի իշխանությունը. Դավիթ Մկրտչյան
«Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին միշտ պատրաստ է եղել երկիրը տանել մարտի 1-երի և հիմա էլ տանում է դրան»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ԵԿՄ նախկին անդամ Դավիթ Մկրտչյանը:
Ըստ ազատամարտիկի՝ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, երբ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ նա դասեր չի քաղել մարտի 1-ից: Նա նկատեց, որ ինչպես Եռաբլուր այցի ժամանակ, այնպես էլ այսօր Նիկոլ Փաշինյանը կարող է հասարակությանը հասցնել նոր մարտի 1-ի՝ իր հանրահավաքի մասնակիցներին բերելով ընդդիմության հանրահավաքի վայր:
«Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ապա մեծ այրունահեղություն կլինի և ես գտնում եմ, որ բանակը պետք է դուրս գա փողոց և վերցնի իշխանությունը ու դրանով կանխի մարտի 1-ի նման նոր արյունահեղությունը»,- հայտարարեց Դավիթ Մկրտչյանը:
Ազատամարտիկի կարծիքով, հասարակության գերակշիռ մասը հասկացել է, որ Փաշինյանը երկիրը կործանում է և կողմ են նրա հեռացմանը, բաց դուրս չեն գալի փողոց, այդ պատճառով էլ բանակը պետք է գործի, քանի դեռ չենք կորցրել նաև Երևանը:
Մկրտչյանը հայտնեց, որ երբ կարդացել է բանակի հայտարարությունը, հուզվել է և սպասում է, որ նույն հայտարարությունը կանեն ոստիկանությունը և ԱԱԾ-ն:
Նա չի կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի գործակալն է, թե ոչ, բայց վերջինս անում է այն, ինչը կաներ նման գործակալը:
Մկրտչյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի համար արեց այն, ինչը չէր հաջողվել 90-ականներից հետո անել Թուրքիայի և Ադրբեջանի ոչ մի նախագահի:
«Եթե նա նամուս, թասիբով հայ է պետք է հրաժարական տա ու ասի՝ կրա՛ծ տղեք, դե եկեք Ալիևին կզցրեք, թող ինձ էլ չծաղրի»,- անդրադառնալով Փաշինյանի հասցեին Ալիևի վերջին ծաղրական հայտարարություններին՝ առաջարկեց ազատամարտիկը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հրապարակ գալու հնարավորության մասին հարցին՝ ազտամարտիկն հայտարարեց, որ պայքարում է նախկինների վերադարձի համար, և հարց ուղղեց հակառակ կարծիքը ունեցողներն. «Նախկինների այդ՝ շատ դեպքերում հորինած թալանը այդքա՞ն վիրավարական է, քան այսօրվա ստեղծված իրավիճա՞կը: Արցախը տվեց, երկիրը կործանեց, այն ինչ մնացել է, դա էլ մերը չէ, կարողանո՞ւմ ենք մի զինվոր տանենք Արցախ»:
Ըստ ազատամարտիկի, այսօր են թալանում Արցախին եկած օգնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան