Ադրբեջանը, ի դեմս բրիտանական ընկերության, գտել է գործընկեր և պատրաստում է շահագործել Սոթքի ոսկու հանքը. Թագուհի Թովմասյան
«Ես չեմ ընդունում այն ձևակերպումը, որ բանակը ռազմական հեղաշրջման փորձ է արվել»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտնեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա հայտարարեց, որ ծանոթանալով հայտարարությանը՝ տեսել է, որ ռազմական գործչի հայտարարություն է, որտեղ հստակ նշվում է, որ թույլ չեն տալու, որ ուժեր հանվեն ժողովրդի դեմ և որպես հանգուցալուծում՝ առաջարկում կառավարության հրաժարականը:
Թովմասյանը նկատեց, որ քանի դեռ պատճառների մասին ոչինչ չգիտի, չի կարող ասել այն քաղաքական է, թե ոչ:
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի վերջին Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել, և նրա հետ գրուցել էին շատ գեներալներ, որի մասին եղել են նաև մամուլի հրապարակումներ, որոնք ՊՆ-ի կողմից չի հերքվել, իսկ կառավարությունից էլ հորդորել են շարունակել մնալ աշխատել, որ բանակը չգնա ցնցումների:
«Ի՞նչ պատահեց, որ նոյեմբերին հրաժարական է տալիս, չի ընդունվում, և հիմա պահանջ է ներկայացնում, այսինքն՝ բաներ են կատարվում, որ մեզ համար հասանելի չեն, և ամբողջական ինֆորմացիան չտիրապետելով՝ մենք չենք կարող ամբողջական գնահատական տալ»,- շեշտեց պատգամավորը:
Նա չի կարողանում հասկանալ, թե ինչու պետք է հեռանա Գլխավոր շտաբի պետը, և պահանջում է, որ պատգամավորներին ողջամիտ բացատրություն տան:
«Բայց ես մինչև հիմա այդ հարցի պատասխանը չունեմ, ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը պարկեշտ զինվորական է, պատերազմի բովով անցած, վիրավորված, հիմա ի՞նչ եղավ, որ այս մարդը մեզ համար մերժելի դարձավ, երբ մի քանի ամիս առաջ մերժելի չէր: Եթե մենք այսօր բանակի դեմ քայլեր ենք անում, ո՞վ է մեր անվտանգությունը ապահովվելու»,- հայտարարաեց անկախ պատգամավորը:
Անդրադառնալով այսօրվա իշխանական հանրահավաքին՝ Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ Հայաստանը նոր մարտի 1-ի ռեսուրս չունի, պետք է բանակի մեջքն ուղելով զբաղվել, քանի որ Ադրբեջանը սկսել է զինվել և չի փոխել իր ագրեսիվ հռետորաբանությունը:
«Ադրբեջանը ի դեմս բրիտանական ընկերության գտել է գործընկեր և պատրաստում է շահագործել Սոթքի ոսկու և Զանգելանի ոսկու հանքերըը, Ֆիզուլիում միջազգային օդանավակայան են կառուցում, իսկ մենք այստեղ նստած մտածում ենք Հանրապետության Հրապարակում շատ մարդ է հավաքվել թե Բաղրամյան պողոտայում»,-հայտարարեց Թագուհի Թովմասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան