Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել
Թուրքիան և Ադրբեջանը բացի ռազմական ոլորտից շարունակում են նոր համաձայնագրեր կնքել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Այս անգամ կողմերը համաձայնություն են ձեռք բերել կիբերանվտանգության ոլորտում, գրում է ermenihaber-ը։
Նշենք, որ փետրվարի 19-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն և Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևը համաձայնագիր են ստորագրել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացման համար:
Թուրքական լրատվամիջոցը գրել է, որ հայկական հաքերային խմբերն արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թիրախավորել էին Ադրբեջանի պետական համակարգերը ու կազմակերպել պետաշխատողների, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տվյալների արտահոսք:
Կայքը, միաժամանակ գովաբանելով կիբերանվտանգության ոլորտում թուրքական ընկերությունների աշխատանքը, հայտնել է, որ երկար տարիներ է, ինչ մի շարք ադրբեջանական ընկերություններ, որոնց թվում կան նաև նավթային ընկերություններ, շարունակում են ծառայություններ ստանալ Թուրքիայի կիբերանվտանգության կենտրոններից: