ՊՎԾ աշխատակիցների մեծ մասը հրաժարվել է մասնակցել պարտադրված երթին. Մամիջանյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են իրազեկման աշխատանքներ իրականացնել։ Նրանք քայլերթով մոտեցան ՊՎԾ շենքին։
Ակցիայի մասնակիցներն իրենց քայլերթն իրականացնում էին «Առանց Նիկոլ Հայաստան». «Ազգ, բանակ, հաղթանակ» վանկարկումներով։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՊՎԾ աշխատակիցներին կոչ արեց՝ չտրվել սադրանքներին ու պարտադրված չմասնակցել Նիկոլ Փաշիյանի հրավիրած հանրահավաքին։
Միևնույն ժամանակ, նա հայտարարեց, որ ՊՎԾ աշխատակիցների մեծ մասը հրաժարվել է մասնակցել պարտադրված երթին։
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն էլ ասաց, որ ՊՎԾ-ն պետք է զբաղվի այս իշխանության չարաշահումները վերահսկելու, բացահայտելու գործով։
«Պետք է երկիրը պահեն օրինականության դաշտում, օրինականության սահմաններում։ Մենք գիտենք, որ օգտագործելով իշխանական աթոռները, ժողովրդի կողմից տրված լիազորությունները, ստիպում են քաղաքացիներին, կատարում անօրինական քայլեր՝ հանրահավաքներ բերելու, ընդդիմության հավաքներին գալու դեպքում՝ աշխատանքից հեռացնելու եւ այլ ճնշումների։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, որպես սահմանադրության երաշխավորներ, թույլ չենք տալու մեր քաղաքացիների իրավունքների ոտնահարում»,- վստահեցրեց նա։
Նրա խոսքին հաջորդեցին. «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները։
Հարակից հրապարակումներ`
- Կենտրոնի թաղապետարանի պատերից ներս հնչում են «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները
- Կոչ ենք անում՝ չմասնակցել այսօրվա արյունալի ներկայացմանը, որ բեմադրելու է Նիկոլ Փաշինյանը. ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին