Հայրենիքի փրկության շարժման երթի մասնակիցները գնում են նախագահական նստավայր
Բաղրամյան պողոտայում ընթացող «Ազգ, բանակ, հաղթանակ» խորագրով հանրահավաքն ավարտվեց։ Հանրահավաքի մասնակիցերը երթով շարժում են դեպի նախագահական նստավայր։ Հանրահավաքի ավարտին այս մասին հայտարարեց ՀՅԴ գործիչ Իշխան Սաղաթելյանը։
«Քայլում ենք դեպի նախագահի նստավայր՝ մեր շնորհակալությունն ու աջակցությունը հայտնելու։ Ասենք, որ մենք նախագահական ինստիտուտի կողքին ենք, հայոց բանակի կողքին ենք։ Պինդ կանգնեք ու այդ խելագալին տուրք մի տվեք։ Պահեք և պահպանեք մեր սահմանադրությունը, որպեսզի այդ խելագարը մեր երկիրը չտանի կործանման։ Նրանք ովքեր ուզում են այստեղ մնալ գիշերը, շարունակում են մնալ։Այստեղից սկսվում է Հայաստանի ազատագրումը թուրքերից»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նաև հայտնեց, որ չորեքշաբթի օրը , ժամը՝ 16․00-ին նախատեսված է հանրահավաք։