Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը մեկնարկում է Բաղրամյան պողոտայում
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը մեկնարկում է Բաղրամյան պողոտայում։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի մասնակիցներին հայտնեց, որ տեղադրված է վրան , որտեղ ստորագրահավաք է իրականացվում՝ ի զորակցություն քաղբանտարկյալ Արիկ Սաղաթելյանի։
Այնուհետև Մանուկյանը տեղեկացրեց, որ հանրահավաքը թեև նախատեսված էր ժամը 18․ 00-ին, սակայն փոքր ինչ կուշանա՝ պայմանավորված շրջաններից ժամանող հայրենակիցների մասնակցության հետ։
«Այսօր մեր հայրենակիցները գտել են հարմար լուծում։ Նրանք պետական փողերով, իշխանության փողերով հասել են Երևան և հասկանալով, որ իրավունք չունեն մասնակցելու հողատուի հանրահավաքին, քիչ-քիչ միանում են Հայրենիքի փրկության շարժմանը։ Նրանք հասկանում են՝ չի կարող հայը լինել մի տեղ, որտեղ հնչելու են կարգախոսներ ընդդեմ հայոց բանակի հրամատարության։ Հասկանում են՝ եթե հայը հայոց բանակի կողքին է ,ուրեմն Բաղրամյան պողոտայում է»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան