Յուրի Խաչատուրով. ԶՈւ ԳՇ հայտարարության ներքո ստորագրել է մեր ողջ բանակը
ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ԶՈՒ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին Բաղրամյան պողոտայի հարթակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բազմահազար քաղաքացիներ ողջունեցին բարձր ու երկարատև ծափահարություններով։
«Սիրելի, հարգելի հայրենակիցներ, Ազգ, բանակ, հաղթանակ կարգախոսը շատ դուրս եկավ, հենց այս խոսքերով էլ կսկսեմ ելույթս՝ Ազգ-բա-նակ-հաղ-թա-նակ»,-հայտարարեց բարձրաստիճան զինվորականը։
Նա ներողություն խնդրեց ու ելույթը շարունակեց ռուսերենով, ցավ հայտնեց, որ այսօր Հայաստանը ղեկավարում են այնպիսի մարդիկ, որոնք բանակում երբևէ չեն ծառայել ու միշտ սևացնում են բանակը։
«Օրինակ, Փաշինյանը։ Ասում են չի ծառայել, քանի որ երկու եղբայրները ծառայել են, իսկ երրորդը կարող է չծառայել։ Բայց ամեն դեպքում դու Ենոքավանից ես, Իջևանի շրջանից։ Ամառային արձակուրդներին գոնե դիրքեր կարելի էր գնալ, թեկուզ երկու օր մնալ։ Ոչ մեկ չի հիշում, որ գնացել ես, ոչ ոք քեզ չի տեսել։ Մի Սծյոպիկ Սաֆարյան կա, вот такой (ձեռքով ցույց է տալիս նրա կարճահասակ լինելը)»,-Խաչատուրովի խոսքն այստեղ ընդհատվեց՝ Ստյոպա Սաֆարյանի անունը լսելուց հետո քաղաքացիները սուլոցներով ու դժգոհություն արտահայտող բացականչություններով արձագանքեցին։
«Լավ։ Տեսեք, այդ պաշտոնում Վազգեն Մանուկյանին փոխարինեցին Սծյոպիկ Սաֆարյանով։ Ընդհանրապես, ո՞նց կարելի է համեմատել նրանց։ Սծյոպիկ Սաֆարյանն ասում է, երբ պատերազմը սկսեց, ես տասնչորս տարեկան էի։ 92 թվականին նա քսան տարեկան էր, ինչո՞ւ ես ստում։ Դու ուղղակի վախկոտ ես ու դասալիք»,-խոսքը շարունակեց Յուրի Խաչատուրովը։
Դիմելով ԶՈւ սպաներին, նա հիշեցրեց, որ ԶՈւ ԳՇ տարածած հայտարարության ներքո ստորագրել են ոչ միայն գեներալները, այլև բանակը, իսկ դա նշանակում է, որ հրամանատարը չէր կարող միանալ այն հայտարարությանը, որին համաձայն չեն իր անձնակազմը, եթե նա միացել է, ուրեմն խոսել է զինվորների, պայմանագրայինների հետ։
«Ոչինչ հենց այնպես չի լինում։ Այդ հայտարարության ներքո ստորագրել է մեր ողջ բանակը։ Եվ սա վերջն է։ Հասկանո՞ւմ եք, նույնիսկ Էրդողանն ու Ալիևն են անհանգստանում անթաքույց։ Ինչո՞ւ են անհանգստանում նրանք, որովհետև հասկանում են, հայկական բանակը նրանց միշտ ջարդել է ու կջարդի, մենք անպայման այդ ամենը վերադարձնելու ենք։ Ես հարգանքով դիմում եմ բոլոր զինվորականներին, սերժանտներին, պայմանագրայիններին, բոլոր-բոլորին, իմացեք, ժողովուրդը ձեզ հետ է, նա ձեզ մենակ չի թողնի։ Եվ վերջում՝ Ազգ, բանակ, հաղթանակ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի հետ մենք ընտրությունների չենք գնալու․ Ա․ Վանեցյան
- «Ազգ, բանակ, հաղթանակ». հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում․ ֆոտոշարք
- ««Մարտի 1-ի» գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց գործիքը»
- Ապարանի համայնքապետն ու տարածաշրջանի 22 համայնք պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան