2008 թ․-ի մարտի մեկին զանգվածային անկարգություններ կազմակերպողը եղել է Նիկոլ Փաշինյանը․ Սեյրան Օհանյան
2008 թ․-ի մարտի մեկին զանգվածային անկարգություններ կազմակերպողը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և անդրադարձավ Մարտի 1»-ի ոճրագործությանը։
«Այսօր մարտի 1-ն է։«Մարտի 1»-ի հիմնական ոճրագործը, զանգվածային անկարգություններ կազմակերպողը և դրա համար դատված անձնավորությունը Նիկոլ Փաշինյանը, նորից հանրահավաք է կազմակերպում և նորից փորձում է խեղաթյուրել, մարդկանց մոլորության մեջ գցել, որովհետև 2008-ին նաև մենք՝ հայկական բանակը, արդեն զգում էինք, թե ուր են տանում, առաջնորդում մեր ժողովրդին, դեպի զանգվածային անկարգություններ»,-ասաց Օհանյանն ու հավելեց․
«Զանգվածային անգկարգությունների համար դատվածությունը նույնիսկ իրենց իշխանության օրոք պահպանվում է Նիկոլ Փաշինյանի վրա։ Զանգվածային անկարգություններ կազմակերպողը 2008 թ․-ի մարտի մեկին Նիկոլ Փաշինյանն է եղել։ Այսօր մեր ժողովրդին պարտության տանողը նորից Նիկոլ Փաշինյանն է»։
Նա նաև ընդգծեց, որ այսօր հավաքվել են ՝ սատարելու բանակին։
«Մենք կանգնած ենք հայկական բանակի շարքում։ Շարքը լրացնելու ենք ցանկացած ժամանակահատված։ Այսօր փորձում են բանակի վրա ցեխ շպրտել։ Իմիջայլոց , հայակական բանակի հայտարարության մասով երկու հոգի են ասել, թե սա ռազմական հեղաշրջման փորձ է ՝ մեկը Նիկոլ Փաշինյանը, մյուսը ՝ Էրդողանը»,-նկատեց Օհանյանն ու շեշտեց, որ հայկական բանակը ճիշտ է արել։
Հարակից հրապարակումներ`
- Հիշո՞ւմ ես ոնց 2008 թ․ մարտի մեկին ժողովրդին թշնամացրիր, հանեցիր իրար դեմ ու թռար․ Ա․ Հովհաննիսյանը՝ Փաշինյանին
- «Ազգ, բանակ, հաղթանակ». հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում․ ֆոտոշարք
- Քաղաքացիները պնդել են, որ իրենց ավտոբուսներով հավաքել ու բերել են հանրահավաքի
- Փաշինյանը հավաքել է հանրահավաք՝ ի պաշտպանություն թուրքական բանակի․ Ա․ Թևանյան
- Անդրանիկ Թևանյան. Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան