Կանգնում եմ բանակի կողքին. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական կյանքի ներկա վիճակին։
«Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում ապրենք, որ ստիպված չլինենք օր ու գիշեր մեծից փոքր մտահոգված լինել քաղաքականությամբ:
Յուրաքանչյուրս կարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր գործի վրա, ստեղծել, ստեղծագործել ու հենց դրանով էլ ամենամեծ օգուտը տալ թե´ երկրին, թե´ աշխարհին:
Հասկանում եմ, որ այդպիսի Հայաստան ունենալու համար քայլեր են պետք ու, բնականաբար, կանգնում եմ բանակի կողքին` հույսով, որ մոտ է այն օրը, երբ յուրաքանչյուրս կանցնենք մեր բնականոն կյանքին ու ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով:
Հուսով եմ, որ նորից կդառնանք միասնական մեկ մեծ ընտանիք` Հայաստան, Արցախ, Սփյուռք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բանակը ես եմ..., Օնիկ Գասպարյանին համարում եմ հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ
- Ես գտնում եմ, որ բանակը պետք է դուրս գա փողոց և վերցնի իշխանությունը. Դավիթ Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան