Տարոն Տոնոյան. Այստեղ հավաքված մարդիկ ունեն այն հերոսությունն ու կամքը, որ պետք է ազատագրեն Հադրութն ու Շուշին
«Պատերազմից հետո անհավանականը տեղի ունեցավ։ Այս իշխանությունը, որ ըստ բոլոր կանոնների, պետք է հրաժարական տար ու հեռանար, մնացին իշխանության և շարունակում են մեր վերքերին աղ լցնել»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքում հայտարարեց բժիշկ, ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը։
Նա ընդգծեց՝ սրանք վերք դարմանող չեն, ուզում են ապացուցել, որ իրենց համար իրենց աթոռն ավելի կարևոր է։
«Երբ փողոցում ճնշումն ավելացավ, նրանք կանգնեցին՝ երկխոսության, երբ նրանց թվաց, որ փողոցում մարեց շարժումը, նրանք ասացին՝ հանրային պահանջ չկա։ Սրանց մտածելակերպը փողոցային է, նրանց համար զրո արժեք ունի հայրենիքի անվտանգությունը։ Քանի հայրենիքի անվտանգությունն է թելադրում, ընտրություններ պետք են, թե՞ ոչ»,-ասաց նա։
Ազատամարտիկ բժիշկն ասաց, որ այս իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասն իրենց կյանքում ոչինչ չեն ստեղծել, մի քանիսը գիշերային ակումբներ են ղեկավարել։
«Հիմա դրա համար սիրահարված են իրենց աթոռներին։ Երեք տարի շարունակ ազգը կիսեցին, բանակը հեղինակազրկեցին, մտավորականներին, գիտնականներին, գործարաններին դարձրեցին թալանչիներ, պիտակներ կպցրեցին։ Այսօր մեր վերքերին նորից աղ է լցնում այդ խելագարը։ Ո՞վ է տեսել, երկրի վարչապետը հանրահավաք հրավիրի։ Ուզում եմ մեկ անգամ էլ ընդգծել, այս իշխանություններն իրենց աթոռն ավելի են սիրում, քան իրենց հայրենիքը, իրենց երեխաներին»,-ասաց գործիչը։
Շարունակելով ազգությամբ եզդի Այսեր Իսոյանի՝ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին ուղղված կոչը, Տարոն Տոնոյանն ասաց, կարծում է՝ «Իմ քայլում» արժանավոր մարդիկ կան, պարտությունն էլ տղամարդու համար է ու պետք է արժանապտվորեն տանել։
«Մենք պարտությունը տանելու ենք արժանապատվորեն, քանի որ մենք հաղթելու տեսլականն ունենք, միջոցն ունենք, այստեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր ունեն այդ կամքը, հերոսությունը, որ մենք վաղը պետք է ազատագրենք Շուշին ու Հադրութը»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Տոնոյանն ընդգծեց, որ այսօրվա հանրահավաքը եկավ ապացուցելու այն պնդումները, որ Նիոկլ Փաշինյանը չպետք է ընտրություններ անցկացնի։
«Սրանք կհամագործակցեն Ալիևի հետ, Էրդողանի հետ, միայն թե իրենց աթոռը պահեն»,-նշեց նա՝ ավելացնելով, որ Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի նպատակն է հայրենիքը ազատել հայրենադավ Նիկոլ Փաշինյանից, ցույց տալու, որ սրբության սրբող բանակի կողքին են։
Հարակից հրապարակումներ`
- Այսեր Իսոյան. Խամաճիկին դիմում եմ իմ քրոջ անհետ կորած որդու անունից՝ գնա, ուղղակի գնա
- Հիշո՞ւմ ես ոնց 2008 թ․ մարտի մեկին ժողովրդին թշնամացրիր, հանեցիր իրար դեմ ու թռար․ Ա․ Հովհաննիսյանը՝ Փաշինյանին
- Յուրի Խաչատուրով. ԶՈւ ԳՇ հայտարարության ներքո ստորագրել է մեր ողջ բանակը
- «Ազգ, բանակ, հաղթանակ». հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում․ ֆոտոշարք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան