Տիգրան Աբրահամյան. ԶՈւ-ին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին արած հայտարարություններին, գրում է.
«Եթե դիտարկենք Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին վերաբերող հատվածը, ապա այն, մեղմ ասած, հակասական է, տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Նախ Փաշինյանը նշում է՝ «այս պահի դրությամբ Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել», ապա հաջորդ ձևակերպմամբ նշում, որ գեներալ Գասպարյանը դավաճանություն է կատարել։
Եթե Օնիկ Գասպարյանն, ըստ Փաշինյանի, կարմիր գծեր չի հատել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ դավաճանություն է կատարել։
Երկրորդ, մարդուն պետական՝ երկրի թիվ մեկ զինվորականին, դավաճանության մեղադրանք է ներկայացնում ոչ թե սովորական ֆեյսբուքյան օգտատեր, այլ երկրի վարչապետ։
Վարչապետ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի «դավաճանության» մասին, ապա դըմփ-դըմփ-հու գոռալով «սգո երթի» մեկնում։
Դեռ չգիտեմ՝ գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված ձևով, Փաշինյանը բանակին և անձամբ Օնիկ Գասպարյանին կտրուկ գործողությունների է մղում։
Մի բան հաստատ գիտեմ՝ զինված ուժերին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել։
Պետք է դիտարկել անհրաժեշտ քայլերը իրավական, քաղաքական, բարոյական հարթություններում»։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Ապացույցդ ներկայացրու, սուտասան կապիտուլյանտ
- Էդմոն Մարուքյան. Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան