«Թոմաշ Լեխ Բուչեկը տրամադրել է մի շարք տեղեկություններ Ադրբեջանում գտվնող եզդի գերիների մասին»
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը գրում է, որ այսօր՝ մարտի 1-ին տեղի է ունեցել հանդիպում լեհ քաղաքական գործիչ և իրավաբան Թոմաշ Լեխ Բուչեկի և փաստաբան Բաբկեն Խանզադյանի հետ:
«Հանդիպման նպատակը 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանում գտնվող եզդի գերիների մասին հարցերի քննարկումն էր: Թոմաշ Լեխ Բուչեկը տրամադրեց մի շարք տեղեկություններ Ադրբեջանում գտվնող եզդի գերիների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում եզդիների մասնակցության, եզդի զոհերի թվաքանակի, ադրբեջանական զինված ուժերի կողմից եզդի զինծառայողների նկատմամբ անմարդկային կտտանքների ու վերջիններիս գլխատման հետ կապված բազում հարցեր: Սա ռազմական հանցագործություն է, որը կիրառում է Ադրբեջանը ընդդեմ եզդիների:
Կողմերը քննարկեցին նաև 2014թ. օգոստոսի 3-ին Իրաքում տեղի ունեցած եզդիների ցեղասպանության և դրա հետևանքով սպանված հազարավոր եզդիների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև փախստական դարձած հարյուր հազարավոր եզդիների՝ հումանիտար աղետի առջև գտնվելու փաստեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Լեհ քաղաքական գործիչն Ալիևին առաջարկում է իրեն փոխանակել հայ ռազմագերիների հետ
- Քննարկվում է հայ գերիների վերադարձը՝ Ադրբեջանի կողմից խոչընդոտելը դատապարտելու վերաբերյալ նախագիծը
- Եզդի Մակոյան Թեմուրը ևս բռնեց անմահության ճանապարհը
- «Պատերազմում անմահացավ եզդի հոգևորական Նորայր Մստոյանը»