Գիտնականները չեն արձանագրել կորոնավիրուսի «բրիտանական» և «նորմալ» շտամներով վարակման տարբերություն
Գերմանամկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կորոնավիրուսի «բրիտանական» և «հարավաֆրիկյան» շտամներով վարակվելիս հիվանդությունը մոտավորապես նույնն է, ինչ վիրուսի նախորդ տարբերակների դեպքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Կորոնավիրուսի նոր շտամները կենդանիների համար ավելի մեծ վտանգ չունեն՝ համեմատած նախորդ տարվա առաջին կեսին տարածվածների հետ»,- գրել են հետազոտողները։
Նշվում է, որ «բրիտանական» և «հարավաֆրիկյան» շտամները նոր տեսակի կորոնավիրուսի ձևեր են, որոնք գիտնականներն արձանագրել են 2020-ի աշնանը: Այլ ձևերի համեմատ, դրանք ավելի վարակիչ են, ուստի տարածվում են շուրջ 1,7-2 անգամ ավելի արագ, քան իրենց «մրցակիցները»:
Նոր ուսումնասիրության արդյունքում, Բելգիայի Լևենի Կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Յոհան Նաթեսի գլխավորած կենսաբանները որոշել են պարզել, թե ինչպես են կորոնավիրուսի նոր սորտերի գենոմների մուտացիաները ազդում COVID-19- ի ընթացքի բնույթի վրա: Նախկինում նման փորձեր կատարվում էին միայն բջիջների վրա, բայց դա քիչ բան էր ասում այն մասին, թե ինչպես է վարակը զարգանում մարդու մարմնում:
Գիտնականները կորոնավիրուսի «բրիտանական» և «հարավաֆրիկյան» տեսակները ներմուծել են մի քանի տասնյակ գերմանամկների թոքեր: Դրանից հետո գիտնականները վերահսկել են, թե ինչպես է փոխվում թոքերի և կենդանու մարմնի այլ հյուսվածքների վիճակը՝ վարակի զարգացման հետ մեկտեղ:
Շատ հետազոտողներ նշել են, որ «N501Y» մուտացիայի պատճառով, որն ընկած է «բրիտանական» և «հարավաֆրիկյան» շտամների հիմքում, վիրուսը կարող է ավելի վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար: Սակայն գերմանամկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ մինչ այժմ դա այդպես չէ: Գիտնականները ոչ մի տեսանելի տարբերություն չեն գտել վիրուսի նոր և նախկին տեսակների՝ թոքերի վրա ունեցած ազդեցության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Շվեյցարիայում 16 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո
- ԱՀԿ. COVID-ով վարակվելու դեպքերը նվազում են, բայց նոր շտամները շարունակում են տարածվել
- ԱՀԿ. Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր շտամների աշխարհագրությունն ընդլայնվել է
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են