Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն»
«Ոչ վարչապետը, ոչ ռուսները, ոչ ադրբեջանցիները չեն կարող որոշել, որ այն հողերը, որտեղ հայն ապրել է դարեդար, մտնում են Ադրբեջանի կազմի մեջ»,- «Արևելք» պարբերականի հետ զրույցում ասել է Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի գյուղապետ, հայրենադարձ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը։
Նա ընդգծել է, որ ազգի զավակը պետք է պահպանի ազգային արժեքները, որքան էլ ռուսական կողմը ստանձնի պաշտպանությունը։
«Հիմա այնպես է, որ ռուս խաղաղապահներն են պաշտպանում, բայց ցանկացած պահի նրանք կարող են չանել այդ բանը, հետևաբար մեր հույսը միշտ մեզ վրա պետք է դնենք, Աստծո օգնությամբ»,-պարբերականի հետ զրույցում ասել է նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ են ասում Աղավնոյի կարգավիճակի վերաբերյալ պետական մարմինները, Չավուշյանը կատակել է. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն։ Պետական մարմինները, եթե նույնիսկ տիրապետեն տեղեկատվությանը, մեզ ոչինչ չեն ասում»։
Գյուղապետը նշել է՝ ցանկանում է լսել միայն հաղթանակի, տարածքները վերցնելու մասին, այլ ոչ թե լքելու։
«Տհաճ է հանձնվելու մասին լսելը, դա չեմ ընդունում, թերևս այդ պատճառով է, որ ոչինչ ինձ չեն ասում»,- ընդգծել է նա՝ կոչ անելով միասին գործել։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղապահների մուտքից հետո զենքերը հանձնելու առաջարկն Աղավնոյում միանշանակ չեն ընդունել
- Աղավնոյի բնակիչ. Կարծես անում են ամեն ինչ, որ մենք լքենք մեր տունը
- Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան