Չպետք է հիմարանալ՝ չնկատելու տալ հայ-ռուսական ռազմավարական փոխադարձ գործընկերության մեծ նշանակությունը. Կոստանյան
«Այդ դավադիր պայմանագրերի մասին ՀՀ ԱԳՆ-ն առնվազն պարտավոր է հնչեցնել ՄԱԿ-ի ամբիոնից»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն՝ անդրադառնալով 100 տարի առաջ ստորագրված Կարսի և Մոսկվայի պայմանագրերին:
Նա նաև կոչ արեց այդ հարցերը դարձնել ժողովրդական դիվանագիտության առաջնահերթություններից։
«Այսօր արդեն հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերություններ պետք է ունենան անցյալի դառը փորձի գնահատման մերժամանակյա սթափ գնահատականը»,- հայտարարեց պատգամավորը և հիշեցրեց, որ 14 օրից՝ մարտի 16-ին լրանում է Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցը, որը Հայաստանից կտրեց 40000 կմ/ք տարածով Կարսը, Նախիջևանի ինքնավար մարզը և ԼՂՀ-ն:
Ըստ նրա՝ Նախիջևանի ողջ տարածքն առանց Հայաստանի մասնակցության հանձնել էին Ադրբեջանի խնամատարությանը:
«Այս պայմանագիրը հաճախ անվանվում է Լենին-Աթաթուրք դավադիր գործարք, քանի որ Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, որն այն ժամանակ չճանաչված հանրապետություն էր, կնքել են մի պայմանագիր, որը որպես փաստաթուղթ չի կարող իրավական ուժ ունենալ:
Ըստ նրա, այսպիսի պայմանագրով այսօր ՌԴ-ն Նախիջևանի ինքնավար մարզի տարածքում միջազգային իրավական տեսանկյունից ունի ավելի լայն լիազորություններ, քան Թուրքիան:
Պարգամավորը հիշատակեց նաև 100 տարի առաջ Լոնդոնում ստորագրված մեկ այլ՝ անգլոռուսական պայմանագիր, որով Ռուսաստանի հետ դաշնային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանին արգելվում է իր հարևան պետությունների հանդեպ ունենալ տարածքային հավակնություններ:
Նա շեշտեց, որ մարտի 16-ին կնքված պայմանագրին կողմ չեն եղել Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, սակայն Ռուսաստանը և Թուրքիան ստիպողաբար երեք հանրապետությունների կողմից վավերացրել են այն:
«2021 թականի հունիսի 24-25-ին Ռուսաստանի կումունիստական կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշմամբ, որը չունի իրավական ուժ, քանի որ կուսակցական մարմինը չի կարող միջազգային որոշումներ կայացնել, Լեռնային Ղարաբաղն ապօրինի կերպով բռնակցվում է Ադրբեջանական ԽՍՀ-ին»,- վերհիշեց Աննա Կոստանյանը:
Պատագամվորը հիշատակված պատմական փաստերն սթափեցնող կոչ է դիտարկում, որպեսզի վերանայվի անցած ճանապարհը և քաղաքական հարաբերությունները հարևանների հետ:
«Մենք չպետք է մեր ոչ հողեղեն ցանկությունները միամտաբար գերտերությունների արտաքին քաղաքականության օրակարգին պարտադրենք, և չպետք է հիմարանալ՝ չնկատելու տալ հայ-ռուսական ռազմավարական փոխադարձ գործընկերության մեծ նշանակությունը երկու պետությունների և ժողովուրդների կյանքում»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նա գտնում է, որ ՀՀ կառավարությունը ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները՝ Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցության մասով, պարտավոր է վերարժևորել ոչ միայն Հայաստանի և Արցախի անկախության, երկու հանրապետությունների անվտանգության ապահովման առումով, այլև Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների առաջնայնության փաստով: