Դա միայն իշխանության կարծիքն է, թե այդ օրենքը տարածվում է նաև ԳՇ պետի դեպքում. Վարդևանյան
«Գոյություն ունի զինծառայողների կարգավիճակի մասին օրենք, այն վերաբերում է, ըստ էության, բոլոր բարձրաստիճան, ոչ բարձրաստիճան զինվորական, սպայական անձնակազմին: Այդ օրենքը չի տարածվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի դեպքում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ խնդրելով պարզաբանել, թե ի վերջո ինչի մասին է Հանրապետության նախագահի քիչ առաջ արված հայտարարությունը, մասնավորապես՝ դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Արամ Վարդևանյանն ընդգծեց՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը սահմանադրական պաշտոնյա է, Սահմանադրությամբ ունի երաշխիք, կարգավիճակ, նաև ընթացակարգային կարգավորում, որոշակի ժամկետով նշանակվել պաշտոնի, հետևաբար, զինծառայողի կարգավիճակին ու գործունեությանը վերաբերող օրենքն այս պարագայում առհասարակ վերաբերելի չէ:
«Դրա համար նախագահի կողմից, երբ առարկություններ էին ներկայացվել, առհասարակ հղում չկար նշված օրենքին: Հիմա հանրապետության նախագահը, չունենալով որևէ հաղթահարում իր կողմից արձանագրված սահմանադրականության խնդրի, որոշել է դիմել ՍԴ՝ զինծառայողի կարգավիճակի և գործունեության վերաբերյալ օրենքի մասով:
Իհարկե, իշխանությունը գտնում է, որ այդ օրենքն է տարածվում նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի դեպքում, բայց սա միայն իշխանության կարծիքն է, որի դեմ հենց առարկությունները ներկայացնելիս առարկել է Հանրապետության նախագահը»,- ասաց Ա. Վարդևանյանը:
Նա նշեց, որ, ի վերջո, քաղաքական գործիքներն ու հրապարակային ճնշումներն առնվազն կարողացան գերակայող դուրս գալ Սահմանադրությունից և բանակից Հանրապետության նախագահի համար»,- ասաց Ա. Վարդևանյանը:
Նա նշեց, որ իշխանությունը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ միջնորդությունը ներկացնելուց հենց դրա վրա է հիմքը դրել, բայց կրկնեց՝ Գլխավոր շտաբի պետի դեպքում չի կարող դա լինել կիրառվող նորմ:
«Իմ ընկալմամբ, Սահմանադրության մեջ առավել քան հստակ է գրված, որ Գլխավոր շտաբի պետը սահմանադրական պաշտոնյա է, ոչ թե օրենքով»,- շեշտեց սահմանադրագետը:
Դիտարկմանը՝ չի կարող օրենքը, որը վերաբերում է նաև Գլխավոր շտաբի պետին, լինի ՍԴ քննարկման փուլում ու ԳՇ պետը պաշտոնանկ արվի, Արամ Վարդևանյան ասաց.
«Դրա համար Հանրապետության նախագահի ներկայացրած առարկություններն առնվազն հուշում էին, որ հենց նման մոտեցում էլ պետք է լինի, որ պետք է հրամանագիրը վիճարկվի Սահմանադրական դատարանում, քանի որ արձանագրվել էր՝ կա սահմանադրակության խնդիր: Ձեր ասած վերջին միտքը, ըստ էության, տեղ էր գտել Հանրապետության նախագահի առարկությունների մեջ, բայց հենց Հանրապետության նախագահը զիջում է իր իսկ դիրքորոշումը»:
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Մելոյան. Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը
- Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ
- Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում. Սահմանադրագետ
- «Կարծում եմ՝ նախագահը Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ»
- Արմեն Սարգսյանը Փաշինյանի առաջարկությունը ՍԴ չի ուղարկել
- Նախագահի 3 տարբերակը. Էլինար Վարդանյան
- Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության
- Հայրենիքի փրկության շարժման երթի մասնակիցները գնում են նախագահական նստավայր
- Անվտանգության խորհուրդը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին
- Նախագահի աշխատակազմ. Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները մուտքագրվել են այսօր
- Միքայել Մինասյան. Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս
- Էլինար Վարդանյան. Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն էր
- Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանգրի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան