Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ էսքանից հետո դուք ընդհանրապես իրավունք ունեք պայման դնելու.Արման Աբովյանը՝ «Իմ քայլին»
«Ժողովո՛ւրդ, ոնց որ Հայաստանն առանձին է ապրում՝ իր դարդերով, դուք լրիվ առաձին օրակարգեր եք փորձում գեներացնել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Ըստ պատգամավորի՝ տպավորություն է ստեղծվում, որ խորհրդարանը լրիվ կտրված է իրականությունից և օրակարգում ընդգրկված 19 հարցերից միայն մեկ հարցն է առնչվում գերիներին, դրա փոխարե քննարկվում է գնումների մասին, հաշվեքննիչ պալատի մասին և նման այլ հարցեր:
«Դուք չե՞ք տեսնում, որ ձեր օրակարգը տանում է կատաստրոֆայի, բա ո՞նց ենք դուրս գալու էս վիճակից: Ասում եք՝ սրանք են մեր պայմանները ու բոլորն էս պայմաններով պետք է շարժվեն, իսկ ո՞վ է ձեզ ասել, որ էսքանից հետո դուք ընդհանրապես իրավունք ունեք պայման դնելու», - հայտարարեց պատգամավորը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ելույթ ունեցավ և մեղադրեց խորհրդարանական ընդդիմությանը, որ նրանք չեն մասնակցում գերիների խնդիրներին նվիրված քննարկումներին և չեն պատասխանում ադրբեջանական քարոզչությանը:
Արման Աբովյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունում առնվազն երկու մարդ կա, ով շատ լավ տեղյակ է ադրբեջանական պրոպագանդայի դեմ իր կատարած գործունեության մասին:
«14 անգամ ասում եք՝ վեբինարի եք մասնակցել, կարո՞ղ է տեղյակ չեք, որ երկրում կրիզիս է, ծանրագույն քաղաքական կրիզիս: Եթե չգիտեք՝ տեղյակ պահեմ»,- հայտնեց պատգամավորը և շեշտեց, որ իրենք ադրբեջանցիներին ուղղված հայտարարություններ իշխանական պատգամավորներից շատ ու ավելի ուժեղ են ասում:
Նա հայտնեց, որ հետաքրքրվողներին կարող է ներկայացնել ԲՀԿ խմբակցության պատգամավորների կատարած քրտնաջան աշխատանքը գերիների մասով:
«Սկսած նամակներից, ոչ թե վեբինարներից, այլ նամակներից մինչև դիմումներ: Չհամարձակվե՛ք այդ հարցը այստեղ շահարկել»,-շեշտեց Արման Աբովյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դուք կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-ից, կա՛մ պետք է հրաժարական տաք. Մարուքյանը՝ Միրզոյանին
- Խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ-ն հավելվածի կարգավիճակ չի կարող ունենալ. Տիգրան Ուրիխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին