Բայդենի վարչակազմը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ Նավալնիի գործի կապակցությամբ
Բայդենի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այս շաբաթ, ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և կալանավորման պատճառով, CNN-ին են հայտնել վարչակազմի երկու պաշտոնյաներ:
Ամերիկայի Ձայնի հաղորդմամբ, պատժամիջոցների կիրառումը տեղի կունենա Եվրամիության հետ համաձայնեցված: Միջոցառումներն ու ժամկետները կճշգրտվեն ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնատար անձանց կողմից առաջիկա օրերին:
Դրանք Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված առաջին պատժամիջոցներն են: Ենթադրվում է, որ դրանք կազդարարեն վարչակազմի հետագա քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ:
Բայդենի վարչակազմը ցանկանում է ազդանշան ուղարկել աշխարհին մարդու իրավունքների պաշտպանության և դաշնակիցների հետ պատժամիջոցների հարցերը համակարգելու անհրաժեշտության մասին: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի հետ կապված հարցերի ավելի լայն շրջանակ:
Մասնավորապես, քննարկվում է նախագահի հրամանագրի ստորագրման հնարավորությունը, որը կհանգեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունմանը` ի պատասխան ամերիկյան ժողովրդավարության և ամերիկյան զինված ուժերի դեմ բազմաթիվ հարձակումների, ներառյալ SolarWinds հակերային հարձակման ու Աֆղանստանում ամերիկյան զինվորականների դեմ քայլերի, ասել է վարչակազմի մի պաշտոնյա: Այս միջոցառումները նախատեսվում է իրականացնել մեկ փաթեթի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում