Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կևորկովը
Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, մանկավարժ Գեորգի Կևորկովը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Գեորգի Կևորկովը նկարահանել է Հայֆիլմի՝ «Պատահար հուլիսին», «Գիշերվա փայլող կրակ», «Քանի դեռ ապրում ենք», «Սպիտակ ոսկոր», «Գողը», «Քույրիկը Լոս Անջելեսից» կինոնկարները: Օդեսայի կինոստուդիայում նկարահանել է «Փոքրիկ բանտը» և «Ո՞ւմ մասին է հոգում բանտը» ֆիլմերը: Ունի նաև մի շարք վավերագրական և խաղարկային ֆիլմեր։
Գեորգի Կևորկովի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 18:00-20:00, «Մեմորիալ» սգո սրահում (Այվազովսկու 14/4), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 3-ին, նույն վայրից:
Գեորգի Կևորկով (Գևորգյանց) ծնվել է 1955 թվականին Երևանին։ 1977 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1982 թվականին՝ Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Էլդար Ռյազանովի արվեստանոց)։ 1983 թվականից՝ Հայֆիլմի ռեժիսոր։ 1991-2002 թվականներին դասավանդել է ՀՊՄՀ-ում, 2002 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները