Գոհար Մելոյան. Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, անդրադառնալով հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, գրում է.
«Ինչպեսև ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ❗️
Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը՝ արձանագրելով, որ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը հակասում է Սահմանադրությանը, թույլ տվեց, որ այն մտնի ուժի մեջ։
Արդյունքում՝ Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Արմեն Սարգսյանն և իր ներկայացուցիչները պարբերաբար դժգոհում էին, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները բավարար չեն, որպեսզի ինքն իր «լայն գիտելիքները և կապերը» ներդնի Հայաստանում։
Սակայն ամեն անգամ, երբ Արմեն Սարգսյանը պետք է կարևոր նշանակություն ունեցող հարցով իրականացնի իր անկյունաքարային սահմանադրական լիազորությունը՝ հետեւի Սահմանադրության պահպանմանը, ականատես ենք լինում մի այնպիսի հանգուցալուծման, որ համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյանն անգամ թուղթ ստորագելու լիազորություն չունենա...
Թե չէ սահմանադրական փոփոխություն, կիսանախագահական կառավարման մոդել...»։
Ինչպես եւ ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ❗️ Հանրապետության նախագահի պաշտոնը...
Опубликовано Gohar Meloyan Вторник, 2 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում. Սահմանադրագետ
- Արմեն Սարգսյանը Փաշինյանի առաջարկությունը ՍԴ չի ուղարկել
- Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության
- Գոհար Մելոյան. Հանրապետության նախագահը չունի ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին