Դուք կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-ից, կա՛մ պետք է հրաժարական տաք. Մարուքյանը՝ Միրզոյանին
Այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկին, նախքան օրակարգային հարցերի անդրադառնալը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հարց բարձրացրեց, թե ինչու ԱԺ նախագահը չէր ներկայացել այդպես էլ չկայացած խորհրդի նիստին։
«Դուք՝ որպես ԱԺ նախագահ պարտավոր եք գոնե նման հարցերում անաչառ լինել։ Եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է իմքայլականների կողմից բոյկոտվի, ապա դուք նվազագույնը պետք է ներկայանայիք ու բացեիք նիստը։ Բայց դուք Ձեր պարտականությունները չեք կատարում, պարո՛ն Միրզոյան։ Բացի այդ, ես չեմ տեսնում Ձեր դերը՝ երկրում առկա ճգնաժամը լուծելու առնչությամբ։ Դուք ի՞նչ դերակատարում ունեք այս ճգնաժամից դուրս գալու հարցում»,- հարց հնչեցրեց Էդմոն Մարուքյանը։
Նա նաև նշեց, որ Արարատ Միրզոյանը կա՛մ պետք է ներողություն խնդրի ԱԺ 1/5-ից, կա՛մ պետք է հրաժարական տա։
Պատասխանելով՝ ԱԺ նախագահը նշեց. «Ես Ձեզ համառորեն խորհուրդ կտայի ավելի շատ մտածել սեփական պարտականությունների մասին, և զերծ մնալ իմ պարտականությունների մասին՝ Ձեր ընկալման ներկայացումից։ Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել՝ իրավիճակի հանգուցալուծման համար»։
Արձագանքը չուշացավ։ Էդմոն Մարուքյանը նկատեց. «Պարո՛ն Միրզոյան, հետաքրքիր բան եք ասում։ Ես Ձեզ ասում եմ՝ ինչո՞ւ չեք ներկայացել նիստին, դուք ինձ խորհուրդ եք տալիս։ Դուք ինչո՞ւ չեք ներկայացել ԱԺ խորհրդի նիստին»։
Ի պատասխան, Արարատ Միրզոյանը նշեց, թե շատ հստակ պատասխանել է հարցին։
«Խորհրդի նիստին չմասնակցելն իմ իրավունքն է»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին