
Միխայիլ Գորբաչովն այսօր 90-ամյակը նշելու է Zoom-ով
Նախկին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովն այսօր դարձավ 90 տարեկան։ Տարեդարձի տոնակատարությունը տեղի կունենա առցանց:
Ծննդյան տոնը վերջինս նշելու է Zoom-ի տեսակապով՝ մտերիմների և ընկերների հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նախկին ԽՍՀՄ առաջնորդի շրջապատից աղբյուրը:
«Մենք նշելու ենք Zoom-ում», - ասել է զրուցակիցը:
Նա ավելացրել է, որ տեսակապին մասնակցելու են քաղաքական գործչի մտերիմ ընկերները և մարդիկ, ովքեր աշխատել են նրա հետ:
Գորբաչովին արդեն շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միշուստինը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին