Պենտագոնը հայտնել է Ուկրաինային 150 միլիոն դոլար հատկացնելու պայմանները
ԱՄՆ-ը Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) շրջանակներում 150 միլիոն դոլար կտրամադրի այն բանից հետո, երբ համոզվի, որ Կիևը զգալի առաջընթաց է գրանցել պաշտպանական բարեփոխումների ոլորտում:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են Պենտագոնից:
Ամերիկյան ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ դրանք ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին ԱՄՆ օրենքի պահանջներն են:
Պենտագոնը նաև կոչ է արել Ուկրաինային շարունակել բարեփոխումները՝ ռազմական արդյունաբերության և գնումների ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, պաշտպանության ոլորտի արդիականացման և զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ուժեղացման ուղղությամբ:
Երկուշաբթի օրը Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Կիևը 125 միլիոն դոլար ռազմական օգնություն կստանա, որը ներառում է զենքի մատակարարում և ուսուցում: ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագիծը, որը հաստատվել է Կոնգրեսի կողմից, նախատեսում է 2021 ֆինանսական տարվա ընթացքում 250 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնության տրամադրում Ուկրաինային:
Փետրվարի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային վստահեցնում էր, որ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, այդ թվում՝ մահաբեր զենքեր:
Ռուսաստանը բազմիցս շեշտել է, որ Կիևին զենքի մատակարարումը կհանգեցնի Դոնբասում հակամարտության սրմանը: Եվրոպական քաղաքական գործիչների մեծամասնությունը նույնպես դեմ էին դրան: Օրինակ, ԵԱՀԿ նախկին նախագահ, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ասել է, որ Ուկրաինա զենք ուղարկելը ճգնաժամից դուրս գալու ծայրաստիճան ռիսկային և հակարդյունավետ միջոց է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա