Ո՛չ, հրաժարական չեմ տալու. ԲԴԽ նախագահ
«Արդյո՞ք չեք մտածում հրաժարական տալու մասին։ Եվ եթե չեք մտածում, ժամանակը չէ՞, որ այդ ուղղությամբ մտածեք»,- խորհրդարանում, դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
ԲԴԽ նախագահի պատասխանը եղավ հստակ և համառոտ. «Ո՛չ»։
Նա նշեց, որ ինքը պետք է ընտրի ժամանակը, թե երբ կտա հրաժարական, կամ կտա, թե՝ ոչ։
Ռուբեն Ռուբինյանն էլ, ավելի բարձր տոնով պահանջեց, որ այդ դեպքում ԲԴԽ նախագահը բացատրի, թե ինչ նկատի ուներ, երբ իր հայտարարության մեջ ասում էր, որ դատավորները պետք է ցույց տան՝ պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ։
«Ինչի՞ց էիք ուզում զսպել դատավորներին»,- հարց հնչեցրեց նա։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ԲԴԽ նախագահն ասաց, որ չգիտի՝ ստացվե՞լ է զսպել, թե՞՝ ոչ։
«Կոչս հետևյալն էր՝ սթափվել ու չտրվել որևէ քաղաքական գործընթացի, մնալ օրենքի սահմաններում, և գործել բացառապես օրենքով և իրավունքի գերակայության սկզբունքով։ Այլ կոմպոնենտ իմ կոչը չուներ։ Անկախ նրանից, թե քանի անգամ ԱԺ-ում կհնչի կարծիք, թե իմ կոչը քաղաքական էր, ես նորից պնդում եմ՝ այն սթափեցնող էր և վերաբերում էր բացառապես այն հանգամանքին, որ դատավորները պարտավոր են մնալ օրենքի և իրավունքի գերակայության սահմաններում, ոչ ավելին»,- ասաց նա։
Իսկ թե ինչու է օգտագործել Նիկոլ Փաշինյանի կողմից դաշտ բերված բառակապակցությունը՝ վնգստացող դատավորներ, ապա ԲԴԽ նախագահը նշեց, որ 1.5 տարի դատավորները իրեն հարցրել են՝ ովքե՞ր են վնգստացող դատավորները, համակարգում կա՞ն նման դատավորներ.
«Եվ ես դատավորներին ուղղակի ասել եմ՝ գործեք այնպես, որ այլևս ոչ ոք մեզ այդպիսի ածականով չդիմի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան