Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյանց պողոտան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյանց պողոտան ու վանկարկեցին «Ազգ, բանակ, հաղթանակ»:
«Այսօրվա այս անօրինական իշխանությունը, հանձինս դասալիք Նիկոլ Փաշինյանի, փորձում են դատել ազգի հերոսներին, այն մարդկանց, ովքեր ազատագրել են Շուշին: Իսկ սա ոչ թե հանձնել է Շուշին, այլ ծախել է ու երեկ Հրապարակից փորձում էր ծաղրել ազգային հերոսներին»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ թուրքական միջնորդությամբ և հովանավորությամբ դատավարության դատախազական ներկայացուցիչները եկան, հավաքի մասնակիցներն այդպես՝ ճանապարհը փակելով, իրենց վերաբերմունքն արտահայտեցին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը կոչ արեց նրանց, ովքեր հավատում են, որ փառապանծ գեներալներին են միայն և ամենակարևոր գրավականը մեր անկախության և հոզորության, ովքեր պատրաստ չեն դավաճանի հետ շարունակել գոյակցությունը, մարտի 3-ին ժամը 16:00-ին Բաղրամյան պողոտայում մասնակցել Հայրենիքի փրկության շարժան հանրահավաքին:
Ռ.Քոչարյանի աջակիցները մի քանի րոպե Արշակունյանց պողոտայի մի կողմը փակելուց հետո հավաքվեցին դատարանի դիմաց:
Անդրանիկ Թևանյանն այնուհետև առաջարկեց երթով շարժվել ու միանալ Բաղրամյան պողոտայում շուրջօրյա հավաք անցկացնող քաղաքացիներին
Հիշեցնենք, որ ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), պետք է շարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին