«Կարծում եմ՝ նախագահը Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Արմեն Սարգսյանն այս փուլում օգտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իր լիազորությունից՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ որոշել է չստորագրել Օ․ Գասպարյանի վերաբերյալ հրամանագրի նախագիծը:
Հիմք ընդունելով այն փաստը, որ Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ առաջարկը Հանրապետության նախագահի աշխատակազմ կրկին մուտքագրվել է մարտի 1-ին, իսկ Սահմանադրությամբ այդ հարցի հանգուցալուծման համար նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 3-ին, ինչպես նաև հաշվի առնելով տարածած հաղորդագրության 5-րդ և 6-րդ պարբերությունների բովանդակությունը կարծում եմ, որ Հանրապետության նախագահը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը Փաշինյանի առաջարկությունը ՍԴ չի ուղարկել
- Նախագահի 3 տարբերակը. Էլինար Վարդանյան
- Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության
- Հայրենիքի փրկության շարժման երթի մասնակիցները գնում են նախագահական նստավայր
- Անվտանգության խորհուրդը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին
- Նախագահի աշխատակազմ. Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները մուտքագրվել են այսօր
- Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր. Նաիրա Զոհրաբյան
- Միքայել Մինասյան. Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս
- Գևորգ Դանիելյան. Հանրապետության նախագահը գործեց Սահմանադրության ոգուն խիստ համապատասխան
- Էլինար Վարդանյան. Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան