«Փաստ». Փաստացի հրաժարականի պահանջով բանակը կատարել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները
«Փաստ». «Իշխանությունները, քափուքրտինք մտած, ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունը որակում են որպես բանակի միջամտություն ներքաղաքական գործընթացներին: Բայց քաղաքագետների ու իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ իշխանություններն ու նրանց ձայնակցող սորոսականները պարզապես մանիպուլյացիա են անում: Ներկայումս այլևս չի կարող խոսք լինել զուտ ներքաղաքական գործընթացների մասին:
Բանակի հրամկազմը փաստացի արձանագրում է, որ գործ ունենք իշխանությունների «ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ քայլերի» հետ: Դրա հետ մեկտեղ, հայտարարության մեջ նշված է, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Այսինքն, փաստացի արձանագրվում է, որ առաջին հերթին գործ ունենք պետության պաշտպանության և անվտանգության հետ: Իսկ ո՞վ է Սահմանադրությամբ ապահովում պետության պաշտպանությունն և անվտանգությունը: Ճիշտ է, զինված ուժերը: Այնպես որ, փաստացի հրաժարականի պահանջով բանակը կատարել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: