Կեղծ հաշիվներից մինչև մոնտաժված հոլովակներ․ ինչպես Արա Սաղաթելյանը դարձավ քաղբանտարկյալ
«Մտացածին մեղադրանքներով քաղաքական հետապնդումները. բեմադրություն 4 գործողությամբ»-այսպես է սկսվում ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանի՝ քաղբանտարկյալ դառնալու ուղին նկարագրող պատմությունը։
Այստեղ պատմվում է, թե ինչես էր Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական թիրախում ավելի քան մեկ տարի հայտնվել Արա Սաղաթելյանը, ում պատերազմի ամենաթեժ օրերին, երբ որոշվում էր հայրենիքի լինել-չլինելը, Տարոն Չախոյան անունով օգտատերը մեղադրեց իշխանության ներկայացուցիչներին վարկաբեկող բովանդակությամբ գրառումներ կատարելու հրահանգներ տալու մեջ։ Ընդ որում՝ այդ արարքը կապելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Նշվում է, որ գրառումը անմիջապես տարածվել էր իշխանության ներկայացուցիչների կողմից, սակայն, երբ գործին խառնվել էին տեղեկատվության փորձագետները և ցույց տվել Չախոյանի տարածածի կեղծ լինելը, Չախոյանը հեռացրել էր իր գրառումը։
Այնուհետև զարգացնելով սցենարական պլանը ի վերջո Արա Սաղաթելյանին մեղադրեցին Գագիկ Սողոմոնյան կեղծ օգտահաշվի հետ կապ ունենալու մեջ ու ձերբակալեցին։
Կիբեր անվտանգության մասնագետ Ալեքսեյ Չալաբյանը առաջինն էր բացահայտել Չախոյանի տարածած տեսանյութի կեղծ լինելը։
««Ապագա քաղբանտարկյալ» հենց այս օրինակն է գրում Google օպերացիոն համակարգի դիտարկչի տվյալները փոխելիս ու ցույց է տալիս, որ հենց այդ եղանակով են զեղծարարաները պատկերել Արա Սաղաթելյանի անունը»,-նշվում է Արա Սաղթելյանի մասին պատմող տեսանյութում, որտեղ Չալաբյանը փաստում է, որ սա պարզելը բարդ չի եղել։
Դեպքերի և զարգացումների մասին տեսանյութում մանրամասն ներկայացնում են Արա Սաղաթլյանի փաստաբանը, տեղեկատվական անվտանգության մասնագետները և այլն։
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրահավաք՝ քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով
- Արա Սաղաթելյանը շատ վտանգավոր է Հայաստանի թշնամիների համար. Վրթանեսյան
- Արսեն Բաբայան. Արա Սաղաթելյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
- «Ազատություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին»
- Արա Սաղաթելյանը սուտ մատնության փաստով հայց էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ
- Արա Սաղաթելյանին զրպարտելու համար Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացվի 3 մլն դրամի պահանջով