Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի հաղթող
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Կիևում անցկացված միջազգային ավանդական մրցաշարում հաղթանակ է տոնել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Հատկապես տպավորիչ է եղել եզրափակչում Ռիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Շմագի Բոլկվաձեի նկատմամբ ժամանակից շուտ տոնած (9։1) հաղթանակը:
Մալխաս Ամոյանի թիմակիցներից Կարապետ Չալյանը / 82 կգ/ գրավել է երկրորդ, իսկ Գևորգ Ղարիբյանը /60 կգ/ և Հրաչյա Պողոսյանը /63 կգ/՝ երրորդ տեղը:
Կիևի միջազգայինում մրցել են նաև ազատ ոճայինները: Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Հովհաննես Միխիթարյանը /86 կգ/ կանգնել է պատվանդանի երրորդ աստիճանին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին