Ալիևի հերթական թվիթագրոհը Հայաստանի ու Արցախի դեմ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարում է լուծված, խնդիրն էլ փակված, գրառումներ է կատարել թվիթերում։
«Ադրբեջանում միակ պաշտոնական լեզուն ադրբեջաներենն է։ Այդ իսկ պատճառով, ոչ մի այլ լեզու չի կարող պաշտոնական կարգավիճակ ունենալ Ադրբեջանի տարածքում»,- գրել է Ալիևը։
Այս գրառմամբ Ալիևը «դեմ է» արտահայտվում Արցախում ռուսերենին՝ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնությանը՝ այն համարելով «իր տարածք»։
Ալիևի թվիթերագրոհն այսքանով չի ավարտվում։
Ալիևը հայտարարում է, թե «պատրաստ են ցանկացած ձևի ինտեգրացիայի այն հատվածներում, որտեղ այսօր տեղակայված են ռուս խաղաղապահները։ Այնտեղ այդքան էլ շատ մարդ չի ապրում»։ Ըստ Ալիևի մինչև պատերազմ այնտեղ ապրել է մոտ 60 հազար մարդ։
Հաջորդ թվիթով Ալիևն ասում է, թե «ոչ մեկի մոտ չպետք է կասկած լինի, որ ազատագրված տարածքներում քրիստոնեական հուշարձանները՝ կրոնական, մշակութային, կպահպանվեն»։
Այնուհետ սպառնում, թե «Հայաստանը վերականգնման ռեսուրս չունի՝ առանց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցության»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին