Եթե այս իրավիճակում երկրում կա ժպտացող 50 հոգի՝ 10 հոգին այս դահլիճում է. Արման Աբովյանը՝ իմքայլականներին
«Աբսուրդը նա է, որ կապիտուլացիա ստորագրելուց 3 օր հետո, ԱԺ միջանցքում, կամ տարբեր հարցազրույցներում խոսվում է այն մասին, թե ինչ լավ կլինի, որ Ադրբեջանի հետ առևտուր անենք»,-ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը և հավելեց, որ 4-րդ օրն էլ հայտարարվում էր՝ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Նա նկատեց, որ քննադատություններից հետո, այդ խոսքերը հանդարտվեցին, բայց աբսուրդը շարունակվեց: Նա նաև աբսուրդ համարեց նաև այն, որ իշխող ուժը, չնայած հայտարարեց՝ Բաղրամյան պողոտայում իրենց քույրերն ու եղբայրներն են, բայց դրան զուգահեռ բազմաթիվ որակավորումներ տրվեց նրանց:
«Պարի համույթը դուք եք, դուք եք պարում, ու տրնգի եք պարում այս իրավիճակում»,- դիմելով իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ասաց Արման Աբովյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ Բաղրամյան պողոտայում ոչ թե սև և սպիտակներն են, հները կամ նորերը, այլ այն մարդիկ, որոնք համաձայն չեն այս իրադրության հետ, այն քաղաքականության հետ, որը բերել է այս աղետալի իրավիճակին:
Աբովյանը շեշտեց, որ դատապարտում է փողոցում բռնութունը, բայց իշխանությունը պետք է ապահովի պայման, որ այդ բռնությունը չլինի, իսկ այն հնարավոր է միայն մեկ դեպքում, երբ որ իշխանությունը կվերադառնա իրական իրականություն, այլ ոչ թե՝ ձևավորած:
«Ժողվո՛ւրդ, ես ձեզ մի բան ասեմ, եթե այս իրավիճակում երկրում կա ժպտացող 50 հոգի՝ 10 հոգին այս դահլիճում է»,- հայտարարեց Արման Աբովյանը և տարակուսելով, թե ինչո՞ւ են ժպտում՝ հավելեց. «Ժողովրդի հետ ազնիվ կլինեք, թե չէ՝ ձեր գործն է, խնդրում եմ ձեզ, որ երբ մենակ եք մնում, դուք ձեր հետ ազնիվ եղեք ու երբ որ դուք ձեր հետ ազնիվ լինեք՝ այս երկրում կսկսի ամեն ինչ շտկվել» :
Հարակից հրապարակումներ`
- Խնդրում եմ անկարողությունը թավիշ չհամարել. Սոֆյա Հովսեփյան
- «Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում՝ բացի աթոռ կորցնելուց»
- Ի վերջո, ո՞վ է բարձրագույն պաշտոնյային թյուրիմացության մեջ գցել. Միքայել Մելքումյան
- Չպետք է հիմարանալ՝ չնկատելու տալ հայ-ռուսական ռազմավարական փոխադարձ գործընկերության մեծ նշանակությունը. Կոստանյան
- Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր. Նաիրա Զոհրաբյան