Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց
Հայաստանի նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի Արմեն Գևորգյանն այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին չէր ներկայացել։ Դատարանին նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց՝ պարոն Գևորգյանի մոտ առողջական խնդիրները սկսվել են փետրվարի 28-ին, իսկ երեկ երեկոյան բարձրացել է ջերմությունը։ Այսօր կորոնովիրուսի թեստ է հանձնել, պատասխանը կլինի օրվա ավարտին։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանն առարկեց՝ դատարանին առաջարկեց Գևորգյանի բացակայությունը անհիմն համարել։
Սա բարկացրեց Էրիկ Ալեքսանյանին, նա նշեց, որ այս պահին Գևորգյանը ներկա չէ, հետևաբար որևէ մեկը չի կարող նրա վարքագծի մասին գնահատական հնչեցնել։ Նա նաև հիշեցրեց, որ նույն դատախազն իր բացակայությամբ իր վարքագծի մասին գնահատական էր տվել նաև նախորդ դատական նիստում։
«Բոլորս հասկանում ենք, որ Քովիդ 19-ի թեստ հանձնելը հենց այնպես չի կարող լինել։ Դա վկայում է այն մասին, որ մարդու մոտ կան այնպիսի ախտանշաններ, որոնք կարող են լինել, եթե անձը վարակված է լինում կորոնավիրուսով։ Այստեղ որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ Քովիդ 19-ի թեստի հանձնումը կարող է լինել ինքնանպատա՞կ»,-նշեց Էրիկ Ալեքսանյանը։
Նա դատախազի հայտարարությունը որակեց անհիմն, դատարանին խնդրեց՝ հետայսու թույլ չտալ մեղադրող կողմին որևէ մեկի բացակայության դեպքում գնահատական հնչեցնել բացակայողի վարքագծի վերաբերյալ։
Նա նշեց, որ հաջորդ նիստին կներկայացնեն, թե թեստի պատասխանը, թե բուժզննության նշանակման վերաբերյալ փաստաթուղթը։
Դատարանը հարցրեց, արդյո՞ք Ալեքսանյանը շփվել է Գևորգյանի հետ։ Փաստաբանը տեղեկացրեց՝ շփվել է։ Դատարանը խնդրեց նրան նախապես թեստ հանձնել, որպեսզի հետագայում նիստի հետաձգման վտանգ չառաջանա։ Ալեքսանյանը հայտնեց, ինքն արդեն կորոնավիորւոսով հիվանդացել է, այս ընթացքում փոքր է կրկին հիվանդանալու հավանականությունը։
Շփման մասին լսելով՝ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը փոխեց իր տեղն ու արժանացավ դատարանի նկատողությանը։ Պողոսյանն ասաց՝ ինքը չի հիվանդացել։
Ի վերջո դատարանը որոշեց մեկ շաբաթով հետաձգել նիստը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյանց պողոտան
- Խաչատուրովի առողջական վիճակը վատացավ. նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան