Լավրովը քննադատել է ԵՄ-ում COVID անձնագրեր ներմուծելու գաղափարը
Եվրամիությունում COVID անձնագրեր մտցնելու գաղափարը հակասում է կամավոր պատվաստումների կանոնին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ria-ն։
«Սա, որքան ես հասկանում եմ, դեռ գաղափար է, որը մշակվում է: Այն, ինչպես գրում են ձեր գործընկերները Եվրոպայում, միանշանակ չի ընկալվում եվրոպական երկրներում»,-ասել է Լավրովը, հավելելով, որ այն հակասում է բյուրոկրատիայի կանոններին, քանի որ ԵՄ երկրներում կա որոշում, որ պատվաստումը կամավոր է։
Ըստ Լավրովի, եթե մտցվի «կովիդի անձնագիր», ապա «դա կհակասի կամավորության սկզբունքին»:
«Դա նշանակում է, որ մարդկանց կստիպեն, եթե մարդիկ, իհարկե, ցանկանում են տեղափոխվել, իսկ Եվրոպայում, առանց ԵՄ անդամ երկրների միջև տեղաշարժվելու, բնակչությունը դժվար թե պատկերացնի իր կյանքը», - բացատրել է Լավրովը:
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Twitter-ում հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է մարտին ներկայացնել էլեկտրոնային պատվաստումների անձնագրի մասին օրենքի նախագիծ, որը թույլ կտա արձանագրել պատվաստումները, COVID-19-ի թեստերի արդյունքները կամ կորոնավիրուսով հիվանդացած լինելու փաստը: